Գեղարքունիսի մարզի Գեղամասար գյուղում տանը բռնկված հրդեհի հետեւանքով սոցիալական ծանր պայմաններում ապրող Պետրոսյանների ընտանիքը ձմռան շեմին մնացել է առանց տանիքի: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Գեղամասարի գյուղապետարանից, հրդեհը բռնկվել է նոյեմբերի 25-ին` կեսօրին:

Մինչեւ փրկարարների դեպքի վայր հասնելը, գյուղացիները փորձել են հրդեհը հանգցնել իրենց ուժերով, սակայն, այն այնքան ուժեղ է եղել, որ առանց այն էլ անաահով վիճակում գտնվող Պետրոսյանների տնից ոչինչ չի մնացել:

Դեպքի վայրում աշխատող փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը եւ հանգցնել այն: