Ուգանդայի արեւմտյան հատվածում անվտանգության ուժերի եւ ապստամբների միջեւ բախումների հետեւանքով առնվազն 55 մարդ է զոհվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկակոչելով AFP-ն:

Դեպքը տեղի է ունեցել Կասեսե քաղաքում: Ոստիկանության ներկայացուցիչ Էնդրյու Ֆելիքս Կավեսիի խոսքով՝ բախումների ընթացքում զոհվածների թվում են 14 ոստիկաններ եւ 41 ապստամբներ:

Բախումները սկսվել են տեղանքը հսկող անվտանգության ուժերի վրա ապստամբների հարձակումից հետո, որոնք սատարում են տեղական ցեղախմբերից մեկի թագավորին: