Չարագործները Համբուրգում հրկիզել են ցուցադրությունների կենտրոնի դռները, որտեղ դեկտեմբերի 8-ին եւ 9-ին անցկացվելու է ԵԱՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների հանդիպումը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ոչ ոք չի տուժել:
Դեպքը տեղի է ունեցել շաբաթ գիշերը: Անհայտ անձինք կենտրոնի մուտքի առջեւ բարիկադներ են կառուցել, այնուհետեւ դյուրավառ խառնուրդով լի տարաներ նետել: Հրդեհն ամբողջությամբ ոչնչացրել է ապակե դռները, շենքին զգալի վնաս է հասցվել:
Bild-ը, վկայակոչելով ականատեսներին, գրում է, որ դիմակավորված իրավախախտները շուրջ 40-ն են եղել:




























