Կիեւի կենտրոնում Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ցույց է կազմակերպել: «112 հեռուստաալիքի» հաղորդմամբ՝ այս մասին Սահակաշվիլին հաղորդել է Facebook-ի իր էջում:
Նրա խոսքով՝ մարդկանց հավաքել է, որպեսզի անվստահություն հայտնի Գերագույն ռադային: «Այս Ռադան չի լսում ո՛չ սեփական ժողովրդին, ո՛չ միջազգային ինստիտուտներին: Նույնիսկ այն մարդիկ, որոնք հասկանում են պահի ծայրահեղությունը, չեն կարողանում այս Ռադան շարժել մեռյալ կետից... Մենք ուզում ենք, որպեսզի գործող օրենսդրության շրջանակում արտահերթ ընտրություններ անցկացվեն: Մենք ուզում ենք, որպեսզի օրենսդրական փոփոխություններ արվեն, որպեսզի թարմ արյուն մտնի նոր խորհրդարան»,- նշել է նա:
Ցույցին մի քանի հարյուր մարդ է մասնակցում: Նրանք հավաքի են եկել Ուկրաինայի եւ Եվրամիության դրոշներով:




























