Իրաքյան Մոսուլ քաղաքում «Իսլամական պետության» զինյալների հարձակման հետեւանքով առնվազն 28 բնակիչ է զոհվել, շուրջ 50 վիրավոր կա: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով «Ալ Մայադին» հեռուստաալիքը:
Ահաբեկիչները գնդակոծել են քաղաքի հյուսիսային թաղամասերը: Տուժածների թվում կանայք եւ երեխաներ կան:
2014 թվականից ԻՊ-ի զինյալների վերահսկողության ներքո գտնվող Մոսուլի ազատագրման գործողությունը սկսվել է սեպտեմբերի կեսերից:




























