«Թալիբան» ահաբեկչական խմբավորման ղեկավար մարմինները մի քանի ամիս առաջ Պակիստանից Աֆղանստան են տեղափոխվել: Ըստ ՏԱՍՍ-ի՝ այս մասին հայտարարել է խմբավորման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահիդդինը:

Express Tribune-ի փոխանցմամբ՝ Մուջահիդդինը հաստատել է, որ «Թալիբան»-ի կոլեգիալ մարմինը՝ այսպես կոչված, Քվետեի շուրան (վերջին տասը տարիներին տեղակայման վայրի՝ պակիստանյան Բելուջիստան նահանգի մայրաքաղաք Քվետեի անվանումով) Աֆղանստան է փոխադրվել: Շարժման ներկայացուցիչը, սակայն, չի նշել, թե հատկապես որտեղ է այն տեղակայվել:

Սակայն պարբերականի անանուն աղբյուրը տեղեկացրել է, որ «Քվետեի շուրան» հաստատվել է հարավային Հիլմենդ նահանգում:

Աֆղանստանի նախագահի աշխատակազմը չի հաստատել այս վկայությունները: