Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեն մտադիր չէ անձամբ հանդիպել քննիչներին եւ պատասխանել նրանց հարցերին կոռուպցիոն գործի շրջանակներում։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Յու Յոն Հան, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Փաստաբանի խոսքով՝ նախագահը չի կարող համագործակցել հետաքննության հետ աշխատանքային գրաֆիկի պատճառով։ Ավելի վաղ քննիչները պահանջել էին ամենաուշը նոյեմբերի 29-ին հարցաքննել Պակ Կըն Հեին։
Հարավային Կորեայի դատախազությունը նոյեմբերի 20-ին ներկայացրել էր աղմկահարույց սկանդալի հետաքննության միջանկյալ արդյունքները։ Երկրի նախագահի մտերիմ ընկերուհի Չհվե Սուն Սուլին եւ եւս 2 բարձրաստիճան պաշտոնյաների մեղադրանք է ներկայացվել կաշառակերության, դրամաշորթության եւ ծառայողական դիրքի չարաշահման մեջ։
Հարավային Կորեայի նախագահի շուրջ քաղաքական սկանդալը բորբոքվել է այն բանից հետո, երբՊակ Կին Խեն հրապարակավ ներողություն է խնդրել այն բանի համար, որ նախագահական ելույթների տասնյակ տեքստեր մինչեւ հրապարակավ ընթերցվելը «արտահոսել են» իր ընկերուհի Ցոյ Սուն Սիլի մոտ։
Բացի դրանից Ցոյը ամենայն հավանականությամբ քաղաքական ճնշումների միջոցով ստիպել էր հարավկորեական կորպորացիաներին գումար փոխանցել իրեն պատկանող երկու ոչ կոմերցիոն հիմնադրամներին։




























