Ճապոնիայի Կյուսյու կղզու Space World զվարճանքների այգու ղեկավարությունը ներողություն է խնդրել սահադաշտի սառույցի մեջ գրեթե 5 հազար ձկների, ծովախեցգետինների եւ այլ ջրային կենդանիների ցրտահարվելու համար: Այս մասին հայտնում է CNN-ը:
Space World-ում սահադաշտը պատրաստել էին ձմեռային հատուկ ատրակցիոնի շրջանակում: Զվարճանքի համալիրի ներկայացուցիչ Թոշիմի Թակեդան հայտարարել է, որ հաստատությունում ցնցվել էին այդ նախագծի հանդեպ համացանցի բացասական արձագանքից: Նա նշել է, որ երկու շաբաթ առաջ բացված ատրակցիոնը այցելուների շրջանում շատ հանրաճանաչ էր: Սակայն համացանցի օգտատերերի քննադատության պատճառով Space World-ում որոշել են այս նախագիծը փակել:
Այգու մենեջերը պարզաբանել է, որ սահադաշտը կհալեցնեն՝ սառույցի միջից ձկներին եւ ծովախեցգետիններին հանելու համար:




























