Ղրիմում՝ Ալուշտայի մոտակա Վինոգրադնոյե գյուղի մերձակայքում ուղղաթիռի աղետի հետեւանքով երկու մարդ է զոհվել, բայց, հնարավոր է, որ ուղղաթիռի մեջ եւս մեկ մարդ է եղել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Կրիմ-ՍՊԱՍ»-ին:

Նշվում է, որ դեպքի վայր է ուղարկվել 5 մարդուց բաղկացած հերթապահ խումբ եւ մեկ միավոր տեխնիկա: Առայժմ հայտնի է, որ աղետի հետեւանքով երկու մարդ է զոհվել՝ տղամարդ եւ կին:

Այդուհանդերձ, նախանական տեղեկություններով՝ ուղղաթիռում կարղ էր երեք մարդ լինել: Ներկայումս որոնողական աշխատանքներ են իրականացվում: Աղետի վայրում են աշխատում Արտակարգ իրավիճակների նախարարության, շտապ օգնության մասնագետները եւ իրավապահները:

Աղետի ենթարկված ուղղաթիռը պատկանում է Heli-Ղրիմ ընկերությանը: Այս մասին գործակալությանը հայտնել է «Պիլոտ AB» փոխադրող ընկերության ներկայացուցիչը, որն զբաղվում է մարդկանց եւ բեռների փոխադրումներով: