Turkish Airlines ավիաընկերության օդանավը, որը Ստամբուլից Անթալիա էր թռչում, օդանավակայան է վերադարձել թռչունների երամի հետ բախվելու պատճառով: Այս մասին հայտնում է Milliyet-ը:
176 ուղեւորներով Airbus A321 օդանավը օդ է բարձրացել Աթաթուրքի անվան օդանավակայանից: Թռիչքից կարճ ժամանակ անց այն բախվել է թռչունների երամին:
Օդանավի հրամանատարը որոշել է օդանավակայան վերադառնալ: Օդանավը վայրէջք է կատարել սովորական ռեժիմով եւ անգար է տեղափոխվել: Օդանավի վնասվածքների մասին ոչինչ չի հաղորդվում:
Ուղեւորները Անթալիա են ուղեւորվել մեկ այլ չվերթով:




























