Ղազախստանի Ակտոբե քաղաքում ահաբեկչության մեջ մեղադրվող 7 մարդու ցմահ ազատազրկման են դատապարտել, հայտնում է Информбюро.kz–ը։

2016-ի հունիսին մի խումբ զինված անձինք հարձակվել էին Ակտոբեի զորամասի եւ զինագործական խանութի վրա։ Քաղաքում հակաահաբեկչական գործողություն էր սկսվել։ Ահաբեկչության հետեւանքով սպանվել էր 8 մարդ, որոնցից 3-ը՝ զինվորական։ Ուժայինները ոչնչացրել էին 18 հանցագործի, ձերբակալել 9-ին։ Ահաբեկչության  մեջ մեղադրել էին սալաֆիական կրոնական հոսանքի հետեւորդներին։

Դատարանի առաջ էր կանգնել 29 մարդ, որոնցից 9-ին մեղադրում էին քրեական իրավախախտումների մեջ։