Հոլանդիայի Նեյմեգեն քաղաքում գնացքը մի քանի մարդու է վրաերթի ենթարկել, ինչի հետեւանքով զոհվել է 2 մարդ, հայտնում է Libre–ն։

Միջադեպի հանգամանքները պարզվում են։ Պարբերականը նշում է, որ դեռեւս հայտնի չէ, թե վթարը պատահականություն է, թե դիտավորյալ գործողությունների հետեւանք։ Մեքենավարը ցուցմունք է տալիս։

Միջադեպից հետո դադարեցվել էր երկաթուղային հաղորդակցությունը Նեյմեգեն եւ Կյոյկ քաղաքների միջեւ։