Եվրամիության Խորհուրդը հաստատել է ԵՄ-ի 2017 թվականի բյուջեն, որը կազմում է 157,88 մլրդ եվրո: Այս մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը:
«2017-ի բյուջեն ապագայի գծագիրն է: Նրա ծավալը կկազմի 157,88 մլրդ եվրո: Այն ուղղված կլինի միության առաջնահերթ խնդիրների լուծմանը, ինչպիսին են՝ միգրացիայի պատասխանը, որը ներառում է դրա արմատական պատճառների դեմ պայքարը, եվրոպական տնտեսության խթանման համար ներդրումներին աջակցությունը, երիտասարդության կրթությունն ու աշխատանքի տեղավորումը»,- հայտարարել են մամուլի ծառայությունից:
Նաեւ հայտնի է դարձել, որ բյուջեում 6 մլրդ եվրո է հատկացվել միգրացիայի հետ կապված խնդիրների լուծման եւ 21,3 մլրդ եվրո տնտեսության աճի խթանման ծրագրերի համար:



























