Գիտնականները կենդանիների 30 նոր տեսակ են հայտնաբերել Խորվաթիայի քարանձավային լճերում, հայտնում է BBC–ն։ Գիտնականները երկու տարի ուսումնասիրել են այն լճերը, որոնք թաքնված են խորվաթական ազգային պարկի քարանձավների խորքում, հայտնում է Gazeta–ն։  

Հայտնաբերված կենդանիներից են բզեզների չորս նոր տեսակ, քարանձավային սալամանդր, աչք չունեցող կենդանի, որը տարածքում կողմնորոշվում է հոտառության միջոցով,  նաեւ կիսաթափանցիկ խխունջ։

Մասնագետների կարծիքով քարանձավներում կարող են ուրիշ անհայտ կենդանիներ էլ լինել։ Ուսումնասիրությունները շարունակվում են։