Կուբայի հեղափոխության լեգենդար առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մահվանից հետո կղզու բնակիչների շրջանում ավելի շատ է ամրանում այն կարծիքը, որ անհրաժեշտ է դուրս գալ հայր Ֆիդելի կառավարման դարաշրջանից եւ վերաիմաստավորել կյանքը, գրում է The Los Angeles Times–ը։
Պարբերականը նշում է, որ հատկապես երիտասարդ կուբացիների շրջանում կարծիք կա, որ ժամանակն է հեռանալ Ֆիդելի դարաշրջանից եւ հեղափոխությունն առաջ տանել այլ ոլորտներում, ինչպիսիք են, օրինակ, կրթությունն ու առողջապահությունը։
«Մենք պետք է օբյեկտիվ լինենք։ Ֆիդելը շատ լավ եւ վատ բաներ է արել մեր երկրի համար, սակայն միաժամանակ մի՞թե դա լավ է, երբ երկրում աշխատատեղեր չկան, չկա զարգացման եւ առաջընթացի հնարավորություն»,– ասում է ուսանողուհի Մարիան։
Երիտասարդությունը հույս է հայտնում, որ Կաստրոյի դարաշրջանի ավարտով վրա կհասնեն այլ ժամանակներ՝ ավելի մեծ ազատությամբ եւ աշխատատեղերի հնարավորություններով։ Շատերն են խոսում մեկուսացման զգացողության մասին, թեպետ ոմանք խոստովանում են, որ նախագահ Ռաուլ Կաստրոյի օրոք իրավիճակը երկրում վատթարացել է։
Պարբերականը նշում է, որ վերջին տարիներին Ֆիդել Կաստրոն հավանաբար քիչ ազդեցություն ուներ եբոր՝ Ռաուլ Կաստրոյի վրա, որը պաշտոնապես իր վրա է վերցրել 2008-ին նրա լիազորությունները, սակայն քիչ հավանական է, որ Ֆիդելի մահը երկրում հիմնարար փոփոխություններ կբերի։




























