Նոյեմբերի 28-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի անդամներ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Էրվան Բինեին եւ Հադրութի հետ բարեկամացած Վիեն քաղաքի նախկին քաղաքապետ Ժակ Ռեմիլեին։

ԱԳ նախարարը, կարեւորելով Արցախի եւ Ֆրանսիայի միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումն ու խորացումը, բարձր է գնահատել բարեկամության շրջանակի կողմից այս ուղղությամբ իրականացվող հետեւողական քայլերը։

Հանդիպման ընթացքում նաեւ մտքեր են փոխանակվել Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի գործունեությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։