Մոսուլի ազատագրական մարտերում իրաքյան հատուկ նշանակության ջոկատի մարտիկները ԻՊ խմբավորման 992 զինյալների են ոչնչացրել։ Այս մասին «ՌՒԱ Նովոստիին» տված հարցազրույցում պատմել է Իրաքի ահաբեկչության դեմ պայքարի վարչության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Աբդել Գանի ալ-Ասադին։

Նրա խոսքով, գրոհող ուժերին շարունակում են ակտիվ դիմադրել հինգից վեց հազար արմատականներ, չնայած այս թիվը կարող է եւ ավելի քիչ լինել։