ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը պետաքարտուղարի պաշտոնի համար դիտարկում է ԿՀՎ նախկին ղեկավար Դեւիդ Պետրեուսի թեկնածությունը, հայտնում է Bloomberg-ը։
Ըստ աղբյուրի՝ Թրամփը մտադիր է հանդիպել Պետրեուսի հետ՝ պետքարտուղարի թեկնածության շուրջ իր թիմում ծագած տարաձայնությունների ֆոնին։ Մասնավորապես տարաձայնությունների պատճառ է դարձել Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիի թեկնածությունը, որին Թրամփի թիմի որոշ անդամներ չեն ուզում տեսնել պետքարտուղարի պաշտոնին։




























