Օհայոյի պետական համալսարանում հրաձգության հետեւանքով 7 մարդ է հիվանդանոց տեղափոխվել։ AP-ի փոխանցմամբ նրանցից երկուսի վիճակը կայուն է, մյուս հինգի մասին դեռ ոչինչ հայտնի չէ։ The Washington post –ն էլ  հայտնում է 8 տուժածների մասին, հավելելով, որ մեկը շատ ծանր վիճակում է։

Նաեւ հայտնի չէ՝ արդյոք հրաձգությունը համալսարանում շարունակվում է, թե ավարտվել է։ Հայտնի է միայն, որ դեպքի վայրում մեծ քանակության ոստիկաններ կան։

Որոշ վախեցած ուսանողներ փակվել են լսարաններում։