Ադրբեջանի խորհրդարանն օրենսդրորեն արգելել է ծխախոտի գովազդը, հայտնում է haqqin.az–ը։

«Ծխախոտի եւ ծխախոտային արտադրանքի մասին» օրենքում փոփոխություններով արգելվում է վաճառողների կողմից գնորդներին ոգեւորող նվերներ տալը, ինչպես նաեւ արգելվում է ծխախոտի եւ ծխախոտային արտադրանքի, ինչպես նաեւ դրանց առնչվող պարագաների՝ ծխամորճի, կրակայրիչի, էլեկտրոնային ծխախոտի գովազդը։ Ծխախոտ արտադրողներին եւ վաճառողներին արգելվում է զբաղվել հովանավորչական գործունեությամբ։