Ուկրաինայի գլխավոր դատախազությունը Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին դեկտեմբերի 5-ին եւ 9-ին հարցաքննության է կանչել։ Համապատասխան օրակարգը հրապարակվել է գերատեսչության կայքում, հայտնում է «112.ua»–ն։
Գլխավոր դատախազությունը նախկին նախագահին խնդրում է դեկտեմբերի 5-ին եւ 9-ին՝ ժամը 10։00–ին, ներկայանալ հարցաքննության Կիեւում Գլխավոր զինվորական դատախազություն։
Օրակարգում նշված է, որ Յանուկովիչը հրավիրվում է որպես կասկածյալ հարցաքննությանը մասնակցելու եւ քրեական վարույթում այլ ընթացակարգային գործողությունների համար։
Նշենք, որ նոյեմբերի 29-ին Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն Յանուկովիչն կասկածյալ էր ճանաչել պետական դավաճանության մեղադրանքով։




























