Նոր Նորքի 4-րդ զանգվածի բնակիչների տրանսպորտային սպասարկումը բարելավելու նպատակով այսօրվանից Գյուլիքեխվյան փողոցից ավտոբուսային թիվ 35 երթուղու շահագործումը կիրականացվի Բակունցի, Հովհաննիսյան փողոցներով մինչեւ «Սիգարոն» գործարան ուղեգծով։ Հետադարձը՝ նույն ուղղությամբ։

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Երեւանի քաղաքապետարանից: