Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ նոյեմբերի 29-ին,  մերժել է  «Սասնա ծռեր» խմբի անդամ Թաթուլ Թամրազյանի շահերի պաշտպանի բողոքը:

Թաթուլ Թամրազյանին ապօրինի անազատության մեջ պահելու կապակցությամբ քրեական գործ չհարուցելու քննիչի անգործության դեմ բողոք էր ներկայացվել դատարան: Թաթուլ Թամրազյանի շահերի պաշտպան Մոնիկա Մարգարյանը պնդում է, որ հունիսի 27-ից մինչեւ օգոստոսի 6-ը իր պաշտպանյալը եղել է ապօրինի անազատության մեջ:

26-ամյա Թաթուլ Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր.-ի 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել) եւ 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը), 218-րդ հոդվածով՝ (պատանդ վերցնելը):

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ոստիկանության ՊՊԾ գնդի վրա կատարված հարձակման հետեւանքով վիրավորված «Սասնա ծռեր» ջոկատի անդամ 26-ամյա Թաթուլ Թամրազյանի ձախ երիկամը հեռացրել են: