Խորհրդարանի նիստերի օրակարգը կհաստատեն խորհրդարանական բոլոր ուժերը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, ԱԺ կանոնակարգի նոր խմբագրմամբ օրինագծի քննարկմանը խորհրդարանում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Օրինագիծը կազմել են իշխանական պատգամավորները (ՀՀԿ-ի եւ ՀՀԴ-ի), որպեսզի արտացոլեն սահմանադրական բարեփոխումների համաձայն ապագա գումարման խորհրդարանի աճող դերը:
Հիմա որոշ ընդդիմադիրներ դժգոհում են, որ օրակարգը միանձնյա հաստատում է նախագահը: Այժմ ամեն ինչ այլ կերպ կլինի. 4-օրյա նիստերի օրակարգը նախօրեին միասին կհաստատեն նախագահը, նրա տեղակալները (այդ թվում՝ մեկն ընդդիմությունից), հանձնաժողովների նախագահները եւ խմբակցությունների ղեկավարները, հավելեց Շարմազանովը:




























