ՄԻացյալ Թագավորության վեգաններն ու բուսակերները հանրագրով պահանջել են շրջանառությունից հանել հինգֆունտանոց թղթադրամը՝ դրանում կենդանական ճարպերի առկայության պատճառով։ Հանրագիրն արդեն 5 հազար ստորագրություն է հավաքել, հայտնում է BBC–ն։
Անգլիայի բանկը հաստատել է, որ նոր պլաստիկ թղթադրամները պարունակում են կենդանական ճարպ, որը օգտագործվում է մոմերի ու օճառի արտադրության մեջ։
Բանկի այս հաղորդագրությունը վրդովեցրել է սոցցանցերի օգտատերերին, հատկապես վեգաններին ու բուսակերներին։ Նրանք ստորագրահավաք են նախաձեռնել՝ թղթադրամը շրջանառությունից հանելու պահանջով։





























