Նավթի գները գրեթե 4%-ով նվազել են կանխատեսումների ֆոնին, որ ՕՊԵԿ-ի անդամները Վիեննայում նախանշված հանդիպման ժամանակ չեն կարողանա համաձայնության հասնել նավթի արդյունահանման ծավալների սառեցման հարցում: Այս մասին հաղորդում է РБК-ն:

Նավթի Brent տեսակի գինը հասել է 46.92 դոլար՝ մեկ բարելի դիմաց, ինչը 4%-ով ցածր է նախորդ ցուցանիշից:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Reuters-ի փոխանցմամբ՝ սա բացատրվում է ՕՊԵԿ-ի գագաթաժողովից սպասելիքներով, որն այսօր մեկնարկելու է Վիեննայում: Վերլուծաբանները նշում են, որ նավթի արդյունահանումը սառեցնելուն ուղղված ջանքերին խանգարում է Իրանի եւ Իրաքի դիրքորոշումը, որոնք համաձայն չեն Սաուդյան Արաբիայի հետ:

Macquarie Capital-ի վերլուծաբանները չեն բացառում, որ վերջնական որոշումը կարող է կայացվել «վերջին րոպեին»: Համաձայնության բացակայության դեպքում նավթի գները դոլարից ցածր ցուցանիշի կարող են հասնել, մինչդեռ պայմանավորվածության դեպքում նավթի մեկ բարելի գինը կարող է անցնել 50 դոլարից: