Սեւանա լճի մակարդակը սույն թվականի նոյեմբերի 28-ի դրությամբ եղել է 1900.50մ, ինչը 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից, հաղորդում է «ԷկոԼուրը»:
2016թ-ի ընթացքում Սեւանա լճի մակարդակը ամենաբարձր նիշին հասավ հունիսի 30-ին եւ հուլիսի 1-ին՝ 1900.77 մ-ի: Այնուհետեւ սկսեց աստիճանաբար իջնել:
Պետական ծրագրով Սեւանա լճի մակարդակը մինչեւ 2030 թվականը պետք է բարձրացվի մինչեւ 1903,5 մետր նիշը:
ԷկոԼուրը ներկայացնում է Սեւանա լճի ամենաթարմ լուսանկարները՝ արված այս տարվա նոյեմբերին:
































