Նանտի վարչական դատարանը նոյեմբերի 30-ին որոշում է կայացրել 25-ամյա Պիեռ Դույար–Լեֆավրին պետական գանձարանից կորցրած աչքի համար որպես փոխհատուցում 48 հազար եվրո վճարելու մասին՝ գումարի չափը կրճատելով հայցվոր կողմի պահանջածից 3.5 անգամ, հայտնում է RFI–ն։
Դեպքի տեղի էր ունեցել Նանտում 2007-ին՝ համալսարանական բարեփոխումների դեմ ցույցերի ժամանակ։ Ոստիկաններից մեկը ցուցարարներին ցրելիս տրավմատիկ զենքով կրակել էր պատանու աչքին։
Ավելի ուշ Դույար Լեֆեվրը դիմել էր դատարան եւ պետությունից 170 հազար եվրո փոխհատուցում պահանջել։
Դատարանում պարզվել էր, որ զենքը, որով կրակել էր ոստիկանը, օգտագործումից առաջ բավարար փորձարկումներ չէր անցել, իսկ ոստիկանը դրանով կրակել էր սովորել ընդամենը մի քանի ժամ։ Ոստիկանի դեմ ավելի վաղ քրեական գործ էին հարուցել, սակայն դատարանը վճռել էր, որ նա չի չարաշահել պետության կողմից իրեն տրված լիազորությունները։





























