Ռուսաստանն ու իսլամիստ գրոհայինները կարող են փորձել մեծացնել իրենց ազդեցությունը բալկանյան երկրներում, եթե վերջիններս ԵՄ կազմից դուրս մնան, ասել է Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման, փոխանցում է Reuters–ը։
Frankfurter Allgemeine Zeitung–ում լույս տեսած հոդվածում Ռաման ասել է, որ Բալկանները ԵՄ հովանու տակ վերցնելը բլոկի շահերից է բխում։ «Եթե մեզ անվտանգ եւ կայուն Եվրամիություն է պետ, իսկ դրա հետ էլ՝ անվտանգ Եվրոպա, պետք չէ անցքեր թողել։ Բացի այդ, մենք չպետք է մոռանանք, որ կան նաեւ երրորդ կողմեր, որոնք նույնպես իրենց խաղն են խաղում, եւ եթե ԵՄ–ն Բալկաններում վակուում թողնի, ապա դա միայն ձեռնտու է նրանց։ Ես խոսում եմ Ռուսաստանի եւ արմատական իսլամի մասին»,– ասել է վարչապետը։
Բալկանյան երկրները սեղմված եմ ԵՄ անդամ Հունաստանի եւ Հունգարիայի միջեւ։ Խորվաթիան եւ Սլովենիան արդեն ՆԱՏՕ–ի եւ ԵՄ–ի անդամներ են, իսկ Սերբիան, Բոսնիան, Կոսովոն, Մակեդոնիան, Չեռնոգորիան եւ Ալբանիան միայն ձգտում են դրան։





























