Թուրքական Turkish Airlines ավիաընկերության աշխատակիցները մասնակցել են Mannequin Challenge միջազգային ֆլեշմոբին։ Տեսագրությունը հրապարակվել է ավիափոխադրողի ֆեյսբուքյան էջում, գրում է Lenta–ն։
Տեսահոլովակում բորտ ուղեկցորդուհիներն ու օդաչուները օդանավում անշարժացել են տարբեր դիրքերով՝ մանեկենների նման։ «Դուք գիտեք, որ Turkish Airlines-ի թիմը միշտ շարժման մեջ է, բայց այս անգամ մենք որոշել ենք բացառություն անել»,- մեկնաբանել են ավիափոխադրողի ներկայացուցիչները։
Mannequin Challenge ֆլեշմոբի բովանդակությունն այն է, որ մասնակիցները անշարժ են մնում՝ մինչ նրանց տեսագրում են։




























