ՕՊԵԿ երկրները կարողացել են համաձայնության գալ նավթի արդյունահանումը օրական 1․2 մլն բարելով կրճատելու հարցում՝ հասցնելով օրական 32․5 մլն բարել մակարդակին։ Սակայն շուկայի հավասարակշռությունը վերականգնելու համար անհրաժեշտ է նաեւ այն երկրների աջակցությունը, որոնք ՕՊԵԿ անդամ չեն, այս մասին ՕՊԵԿ երկրների հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ ասել է կազմակերպության նախագահ, Կատարի էներգետիկայի ու արդյունաբերության նախարար Մոհամեդ Բեն Սալեհ աս- Սադան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«ՕՊԵԿ բոլոր անդամ երկրների ըմբռնման ու համագործակցության շնորհիվ մենք կարողացանք համաձայնության հասնել։ Այս համաձայնագիրը կնքվել է ՕՊԵԿ անդամների, ոչ անդամների,համաշխարհային տնտեսության ընդհանուր բարեկեցության համար մեր ունեցած պատասխանատվության զգացումից»,- ասել է նա։




























