ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Սիրիայի հարցով Անկարայի հայտարարությունը, էրդողանը բացատրություն է տվել, ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի բանակը Սիրիայում ռազմական գործողություններ է սկսել, Բաշար Ասադի կառավարմանը վերջ դնելու համար։
«Կարող եմ միայն ասել, որ երեկ մեր նախագահի եւ Էրդողանի միջեւ հեռախոսազրույց է կայացել, եւ այդ թեման բարձրացվել է։ Այո, նա համապատասխան բացատրություն է տվել»,– ասել է Ուշակովը՝ նշելով, որ չի կարող մեկնաբանել, թե որքանով է դա գոհացրել Ռուսաստանին։





























