ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին հղած ուղերձում Արեւմուտքին մեղադրել է խոսքի ազատությունը սահմանափակելու, գլոբալ ինֆորմացիան տարածքում գրաքննություն մտցնելու փորձի մեջ։

«Մեզ մեղադրում էին, որ մենք երկրի ներսում իբր թե գրաքննություն ենք սահմանում, իսկ հիմա իրենք են այդ ուղղությամբ շարժվում»,– ասել է նա։

Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը դեմ է ցանկացած մենաշնորհի կամ միջազգային առեւտրի կանոնները իրենց հարմարեցնելու, խոսքի ազատությունը սահմանափակելու գլոբալ ինֆորմացիան տարածքում գրաքննություն մտցնելու փորձերին։