Դերասան Սերգեյ Դանիելյանը՝ Յոժը, այսօր «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորորդման եթերում հայտարարել է, որ իր ստեղծած «Քաղաքացիական ակտիվ քայլ» (ՔԱՔ) նոր կուսակցությունը լուրջ կուսակցություն է, ավելին՝ իշխանամետ։
«Ես չեմ կարծում, որ մյուս կուսակցությունները մեզանից լավն են։ «ՔԱՔ»-ը ոչնչով չի տարբերվում իրենցից։ Բացի այդ՝ մենք իշխանամետ կուսակցություն ենք։ ՔԱՔ-ը միշտ իշխանության կողքին է, միշտ իշխանության թիկունքում են։ Կան վայրահաչոցներ, որ մենք կպնում ենք «Հանրապետական»-ին, մենք ասում ենք՝ իրենց մի մասն ենք եւ միշտ կարող են ապավինել մեզ»,– ասել է նա։





























