ՀՀ ոստիկանության շտաբի նոր ղեկավար ունի։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ  ոստիկանության շտաբի պետ է նշանակվել Հովհաննես Քոչարյանը։ Մինչ այս պաշտոնը Քոչարյանը իրավաբանական վարչության պետն էր, իսկ ավելի վաղ Անձնագրային եւ վիզաների վարչության ղեկավարը։

 Շտաբի նախկին ղեկավար Արամ Զաքարյանը  տեղափոխվել է այլ վարչություն։ Նա նշանակվել է պետական պահպանության գլխավոր վարչության ղեկավար։