Ստամբուլում Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատավարության ժամանակ ձերբակալվել է դատարանի դատավորներից մեկը։

Թուրքական Cumhuriyet պարբերականի փոխանցմամբ՝ Դինքի սպանության գործով դատավարությանը, երբ խոսքով հանդես է եկել գործով անցնող մեղադրյալներից Տրապիզոնի ոստիկանության հետախուզության վարչության նախկին պետ Ռամազան Աքյուրեքը, ոստիկանությունը ձերբակալել է դատավորներից Բունյամին Քարաքաշին։

Նշվում է, որ դատավորին ձերբակալել են գյուլենական լինելու մեղադրանքով։