Ճապոնիայի Նիիգատա նահանգի իշխանությունները 2 թռչնաբուծական ֆաբրիկայում 540 հազար հավերի սպանդի են ենթարկել՝ թռչնագրիպի դեմ պայքարելու համար: Այս մասին հաղորդում է Japan Times-ը:

Թռչնագրիպի բռնկման պատճառով սահմանափակել են թռչնաբուծական արտադրանքի փոխադրումը:

Աոմորի նահանգում ստիպված են եղել շուրջ 18 հազար բադերի սպանդի ենթարկել, այնուհետեւ՝ եւս 5 հազար: