Դեկտեմբերի 3-ին, ժամը 3.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն թունավորում՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 20-ամյա Անժելա Հ.-ն, 45-ամյա Արմինե Ա.-ն, 47-ամյա Գրիգոր Շ.-ն, 23-ամյա Կարապետ Շ.-ն եւ 13-ամյա Գեւորգ Շ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձինք թունավորումը ստացել են նույն օրը, ժամը 2-ի սահմաններում, իրենց տանը, անհայտ պայմաններում:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր:

***

Դեկտեմբերի 3-ին, ժամը 21-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գազային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնություն են ցույց տվել 6-ամյա Մերի Մ.-ին:

Նույն օրը հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «գազային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնություն են ցույց տվել 29-ամյա Տաթեւիկ Դ.-ին եւ 4-ամյա Մարինե Մ.-ին:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն: