Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում նախագահի թեկնածու Շավքաթ Միրզիեւի կողմնակիցները նախապատրաստվում են տոնական հանրահավաքի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Ուզբեկստանում նախօրեին նախագահական ընտրություններ են կայացել։ Առաջադրվել էր 4 թեկնածու, որոնց թվում՝ վարչապետ Շավքաթ Միրզիեւը։ Վերջինիս շտաբից հայտնել են, որ թեկնածուն հավաքել է առնվազն 80 տոկոս ձայն։
Հիմա Միրզիեւի եւ իշխող Ուզբեկստանի լիբերալ–դեմոկրատական կուսակցության մի քանի հարյուր կողմնակիցներ հավաքվել են «Ուզէքսպոկենտրոնի» շենքի մոտ՝ տոնական հանրահավաքի։
Սպասվում է, որ ելույթ կունենա նաեւ Շավքաթ Միրզիեւը։





























