Հայաստանը պատրաստվում է ԱՊՀ–ի հետ 2 հակաահաբեկչական համաձայնագիր վավերացնել, որոնք խորհրդարանում ներկայացրել է ԱԱԾ փոխտնօրեն Արզուման Հարությունյանը։

Երկու համաձայնագիրն էլ ստորագրվել են Աշխաբադում 2012–ի դեկտեմբերի 5-ին։ Դրանցից առաջինը «Ահաբեկչության եւ ծայրահեղականության այլ բռնի դրսեւորումների դեմ պայքար իրականացնող պատկան մարմինների նյութատեխնիկական ապահովման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրն է, որն այս պահին վավերացրել են Ռուսաստանը, Բելառուսը եւ Տաջիկստանը։

Երկրորդը «Ուսումնական հաստատություններում հակաահաբեկչական ստորաբաժանումներում մասնագետների նախապատրաստման ոլորտում համագործակցության մասին» համաձայանգիրն է, որը դեռեւս վավերացրել են Բելառուսը, Մոլդովան, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը եւ Ռուսաստանը։