Պահեստազորային պատրաստության համակարգի նոր տեսլականի մշակման կարիք կա: Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում «Պահեստազորային պատրաստության համակարգի կատարելագործումը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

Նա հայտնեց, որ պահեստազորն ունի կարեւոր դերակատրությունը եւ պահեստազորային համակարգում սպասվող փոփոխությունները նպատակ ունեն դիմակայել ազգային անվտանգության խնդիրներին:

Նահապետյանը հատուկ ընդգծեց, որ այսօր առաջնային հրամայական է պահեստազոի ռեսուրսների գնահատումը: Նրա խոսքով ապրիլյան պատերազմը վեր հանեց մի շարք խնդիրներ, եւ վեր հանեց ծառայությունն անցած սպաների, որոնք թողնելով քաղաքացիական կյանքը մեկնեցին սահման:

«Պահեսազորյային պատրաստության համակարգի նոր տեսլականի մշակման կարիք կա»,- ասաց Նահապետյանը եւ հավելեց, որ հստակեցնամ կարիք ունի այն հարցը, թե ինչպես են պահեստազորայինները ինտեգրվելու բանակին.

«Պահեստազորի առկայությունը հատկապես կարեւոր է սահմանային գյուղերում, որը պետք է կարողանան ապահովել բանակի հետ արագ ինտեգրումը եւ  ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքել»,- ասաց Նահապետյանը:

Նրա խոսքով, գործուն պահեստազորային համակարգը պահանջում է լուրջ ֆինանսական միջոցներ, սակայն այսօր կարիք կա նվազ միջոցներով ապահովվել առավելագույն արդյունք: