Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի վերահսկողության և հանրակրթության վարչություններին, ինչպես նաև 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է հատուկ խստացված հսկողություն սահմանել՝ քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում և մանկապարտեզներում Ամանորի  առիթով դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու նպատակով:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Նշենք, որ ամեն անգամ տարբեր տոներից առաջ նմանատիպ հանձնարարականներ են լինում թե ԿԳ նախարարության, թե քաղաքապետարանի կողմից, սակայն մեծ փոփոխություն դպրոցներում տեղի չի ունենում: