Սպասվում է, որ Եվրամիության անդամ երկրների նախագահները եւ վարչապետները դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ ոչ պաշտոնական ընթրիքի ժամանակ կքննարկեն ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) հետ կապված իրավիճակը, որին, սակայն, Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը չի մասնակցի: Այս մասին երկուշաբթի «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Բրյուսելում դիվանագիտական աղբյուրը:
«Սպասվում է, որ դեկտեմբերի 15-ին՝ ոչ պաշտոնական ընթրիքի ժամանակ ԵՄ-ի առաջնորդները Brexit-ը կքննարկեն առանց բրիտանացի վարչապետի մասնակցության»,- ասել է գործակալության զրուցակիցը:
2016-ի հունիսի 23-ին Միացյալ Թագավորությունում հանրաքվե է անցկացվել ԵՄ-ին անդամակցության հարցով, Եվրամիությունից դուրս գալու օգտին է քվեարկել բրիտանացիների 51,9 տոկոսը:





























