Երեւանի վարչական շրջանների ենթակայության հիմնադրամները կլուծարվեն: Այս մասին նշվել է այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Երեւանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ:
«Վարչական շրջանների ենթակայության հիմնադրամների աշխատանքը մենք գնահատում ենք ոչ արդյունավետ: Ըստ այդմ, քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանին, վարչական շրջանների ղեկավարներին եւ աշխատակազմի իրավաբանական վարչությանը հանձնարարում եմ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ եւ այն վարչական շրջաններում, որտեղ կան հիմնադրամներ, օրենքով սահմանված կարգով դադարեցնել վերջիններիս գործունեությունն ու սկսել լուծարման գործընթաց», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:





























