Կատալոնիայի իրավապահները երկուշաբթի ձերբակալել են այն մարդկանց, որոնք սեպտեմբերին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ այրել էին Ֆելիպե VI թագավորի լուսանկարները եւ Իսպանիայի սահմանադրությունը: Այս մասին հայտնում է Europa Press գործակալությունը:
Կատալոնիայում սեպտեմբերին Կատալոնիայի ազգային օրվան նվիրված հանրահավաքներ են ընթացել: Այս տարի դրանց 800 հազար մարդ է մասնակցել: Գործակալության տեղեկություններով՝ Իսպանիայից Կատալոնիայի անկախության մի քանի կողմնակիցներ Բարսելոնում սեպտեմբերի 11-ի բողոքի բազմամարդ ակցիայի ժամանակ այրել են պետության ղեկավարի լուսանկարները եւ սահմանադրությունը:
Օրենքի խախտման մեջ կասկածվող 5 մարդ դեկտեմբերի 7-ին դատարան են կանչվել նախկինում հարուցված գործով, սակայն նրանք դատարան չեն ներկայացել: Դրանից հետո Ազգային դատարանը նրանց կալանավորելու օրդեր է տվել:





























