Պերուի խորհրդարանի խոսնակ Լյուս Ֆիլոմենա Ռուբյանեսը Եվրոպային մեղադրել է ահաբեկչության ֆինանսավորման մեջ։

«ՌԻԱ Նովոստի»–ի փոխանցմամբ՝ ԱՄԷ մայրաքաղաքում կին խոսնակների միջազգային ֆորումի մասնակցության ժամանակ նա հայտարարել է, որ Պերուում գործում են ահաբեկչական խմբավորումներ, որոնց ֆինանսավորումը գալիս է Եվրոպայից։ «Ահաբեկչությունը աշխարհի գլխավոր խնդիրներից մեկն է մնում, Պերուում նույնպես գործում են ահաբեկչական խմբավորումներ, որոնք ֆինանսավորվում են Եվրոպայից»,– նշել է Ռուբյանեսը։

Նա հիշեցրել է, որ վերջերս Պերուի կոնգրեսն օրենք էր ընդունել, որը թույլ է տալիս ահաբեկչության մեջ կասկածվողներին ձերբակալել մեկ ամսով, այլ ոչ թե մի քանի օրով, ինչն օգնում է ապացույցներ հավաքել։