Մեծ Բրիտանիան կընդունի  Հոլոքոստի հիշատակի միջազգային դաշինքի առաջարկած հակասեմականության հասկացության պաշտոնական բնորոշման մասին ձեւակերպումը։

«Անթույլատրելի է փաստը, որ այս երկրում հակասեմականություն գոյություն ունի,  որ հակասեմականության հողի վրա միջադեպերի քանակն աճում է։ Որպես կառավարություն՝ մենք ուզում ենք իրական փոփոխությունների հասնել, այնպես որ այդ միջոցը շատ կարեւոր քայլ է։ Այն նշանակում է, որ մենք կունենանք հակասեմականության միասնական բնորոշում։ Ըստ էության՝ այդ բառը նշանակում է հրեաների նկատմամաբ թշնամանք դրսեւորող արտահայտություններ եւ գործողություններ այն բանի հիման վրա, որ նրանք հրեա են»,– ասված է բրիտանական լրատվամիջոցների ձեռքում հայտնված Թերեզա Մեյի ելույթում, որը նա պետք է կարդա դեկտեմբերի 12-ին «Իսրայելի պահպանողական ընկերներ» խորհրդարանական խմբի հանդիպման ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Հակասեմականությունը հրեաների այնպիսի ընկալումն է, որն արտահայտվում է նրանց նկատմամբ ատելության կերպով»,– ասված է Հոլոքոստի հիշատակի միջազգային դաշինքի ձեւակերպման մեջ։