Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը Կիեւի մոտ հրաձգության եւ 5 ոստիկանի զոհվելու հետ կապված հրաժարականի դիմում է գրել: Ողբերգության պահից ի վեր նախարարն արտասահմանում է: Այս մասին իր անհատական կայքում հայտնել է Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Օլեգ Ցարեւը, փոխանցում է «Նավիգատոր»-ը:
«Կառավարությունում իմ աղբյուրը հայտնել է, որ դեկտեմբերի 8-ին Ուկրաինայի կառավարությանը վարչապետ Վլադիմիր Գրոյսմանին ուղղված Արսեն Ավակովի ձեռագրով հրաժարականի դիմում է փոխանցվել: Ինքը՝ Արսենը զվարճանալով Լյաշկոյի տարեդարձին, Կնյաժնիչիում տեղի ունեցած իրադարձություններից հետո հաջորդ օրը գործուղման է մեկնել Կանադա եւ այդպես էլ Ուկրաինա չի վերադարձել: Չնայած դիմումն անձամբ ինքն է գրել, սակայն Ուկրաինային է փոխանցվել եւ գրանցվել նրա բացակայությամբ: Այս մասին ուկրաինական լրատվամիջոցներում տեղեկություններ չկան, բայց իմ ստացած տեղեկությանը հակված եմ վստահելու: Այն ամենը, ինչ ինձ հայտնում է իմ ծանոթը, մշտապես հետագայում հաստատվում է»,- պնդել է քաղաքական գործիչը:
Իր այսպիսի պահվածքով Ավակովը ցույց է տվել, որ գործող իշխանությունը նրա կարիքն ավելի ունի, իսկ գլխավորը՝ Ազգային ճակատի ձայների, քան ինքն՝ իշխանության: Թե այս անգամ ինչպես կլինի՝ ժամանակը ցույց կտա;
Նրա տեղեկություններով՝ արտասահման թռչելով Ավակովը մինչ այժմ Ուկրաինա չի վերադարձել, քանի որ վախենում է բնակարանների կողոպուտի հանցավոր սխեմայի հրապարակումից, որին մասնակցել են Կիեւի մոտ զոհված ոստիկանները:
Ավակովը մինչեւ իր անվտանգության երաշխիքներ չստանա, Ուկրաինա չի վերադառնա:




























