Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Անկարային կոչ է արել հետաքննել Ստամբուլում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած կրկնակի ահաբեկչությունը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Նա նաեւ հույս է հայտնել, որ Թուրքիան կպահպանի համաչափության սկզբունքը ահաբեկչական հարձակումների մեղավորներին պարզելիս։
«Ես կարող եմ ասել, որ բոլոր միջոցները, որոնք ձեռնարկվում են հետաքննության նպատակներով, պետք է համապատասխանեն իրավական պետության եւ համաչափության սկզբունքին»,– ասել է Մերկելը։





























