Կրեմլից հաստատել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կապեր է ունեցել ExxonMobil նավթային ընկերության ղեկավար Ռեքս Թիլերսոնի եւ նրա գործընկերների հետ, փոխանցում է «Ինտերֆաքս»–ը։

«Նրանք գործնական հանդիպումներ են ունեցել։ Իրոք, նախագահը մի քանի անգամ ընդունել է պարոն Թիլերսոնին, այդ թվում՝ ՌԴ–ում նրա այն ժամանակվա գործընկերների հետ»,– ասել է Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ՌԴ նախագահը կապեր ունեցել է հայտնի ձեռներեցի հետ, որին կարող են նշանակել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում։

Պեսկովը նաեւ հայտարարել է, որ Մոսկվան հույս ունի, որ ԱՄՆ ապագա պետքարտուղարը կառուցողական տրամադրվածություն եւ եւ պրոֆեսիոնալիզ կդրսեւորի։